Արգենտինայի մայրաքաղաքի Ժանդարմերիայի ավագ դպրոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ Այս մասին հայտնել է La Nacion թերթը։
Թերթի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել, երբ աշխատակիցը վերցրել է չորս ամիս առաջ դպրոց հասցված ծանրոցը։ Վիրավորներից երկուսը հոսպիտալացվել են այրվածքներով, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի հետաքննությունը շարունակվում է։ Դեռևս հայտնի չէ, թե ով է ուղարկել ծանրոցը։