Ինչ գործի շրջանակներում են Երևանում շուրջ 40 հասցեներում խուզարկություններ իրականացվում

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանում լայնածավալ  խուզարկություններ են իրականացվում շուրջ 40 հասցեներում։

ՀՀ քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնել են, որ խուզարկություններն իրականացվում են Աջափնյակում կրակոցների գործի շրջանակներում։

«Փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ»,- նշել են ՔԿ-ից:

Leave a Comment