Ադրբեջանն էներգետիկ սարքավորումներ է ուղարկել Ուկրաինա – Armenia Today

Ադրբեջանն էներգետիկ սարքավորումներ է ուղարկել Ուկրաինա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Բաքվում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևին։

Ըստ նրա՝ սարքավորումները կնվիրաբերվեն Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության ստորաբաժանումներին, «ռուսական հարձակումներից տուժած հիվանդանոցներին և կօգտագործվեն տարածաշրջանային կարիքների համար»։

Հունվարի վերջին Ադրբեջանն էլեկտրական սարքավորումների հերթական խմբաքանակն էր ուղարկել Ուկրաինա։

Leave a Comment