ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը իշխանության չարաշահում են

ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից այլ երկրների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի սահմանումը ազգային արտակարգ դրության պատրվակով իշխանության չարաշահում էր։

Այսպիսով, Գերագույն դատարանը պաշտպանել է ստորին դատարանի որոշումը։ Վեց դատավոր քվեարկել է որոշման օգտին, երեքը՝ դեմ։

«Կառավարությունը Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը (IEEPA) մեկնաբանում է որպես նախագահին միակողմանիորեն անսահմանափակ մաքսատուրքեր սահմանելու և դրանք իր հայեցողությամբ փոփոխելու լիազորություն։ Նման տեսակետը կհամարվեր նախագահի լիազորությունների վերափոխող ընդլայնում մաքսատուրքային քաղաքականության ոլորտում», – ասվում է որոշման մեջ։

«Նաև նշանակալից է, որ IEEPA-ի գոյության կեսդարյա ընթացքում ոչ մի նախագահ չի կիրառել այս օրենքը՝ որևէ մաքսատուրք սահմանելու համար, առավել ևս՝ նման մասշտաբի և ծավալի մաքսատուրքերի մասին։ «Պատմական նախադեպի բացակայությունը», զուգորդված նախագահի կողմից այժմ պահանջվող լիազորությունների լայն շրջանակի հետ, ցույց է տալիս, որ մաքսատուրքերը գերազանցում են նախագահի «օրինական լիազորությունները», – եզրակացրել է դատարանը։

Միևնույն ժամանակ, Գերագույն դատարանը չի պարզաբանել, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը պետք է վերադարձնի մաքսատուրքերով նախկինում վճարված գումարը։ «Այսօր Դատարանը չանդրադարձավ այն հարցին, թե արդյոք կառավարությունը պետք է վերադարձնի ներմուծողներից հավաքված միլիարդավոր դոլարները, կամ եթե այո, ապա ինչպե՞ս», – իր կարծիքում գրել է Գերագույն դատարանի դատավոր Բրեթ Քավանոն։

2025 թվականի ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց 185 երկրներից և տարածքներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքերի մասին։ Ավելի ուշ նախագահը ճշգրտեց որոշ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերը։ Օգոստոսի 29-ին Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանը որոշեց, որ նախագահը լիազորություններ չունի իր հայտարարած մաքսատուրքերի մեծ մասը սահմանելու համար։ Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ վարչակազմը միջնորդություն ներկայացրեց Գերագույն դատարան՝ հ

Leave a Comment