Aurora News | Լուրերը մեկ տողով. Նիկոլ Փաշինյանը վերադարձել է ԱՄՆ-ից. ՊԵԿ-ում տեղի է ունեցել պաշտոնանկություն

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Վարչապետը վերադարձել է ԱՄՆ աշխատանքային այցից։

• Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

• Թուրքիայում ձերբակալվել է Deutsche Welle-ի թղթակիցը։

• Ուկրաինայի նախագահը հայտնել է բանակցությունների հաջորդ փուլի մասին և հայտարարել գերիների փոխանակման պատրաստակամություն։

• Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը քննադատել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարին՝ պնդելով, որ նա չունի գործընկերների աջակցությունը։

• Ֆլորիդայում հաստատվել է միջազգային օդանավակայանը ԱՄՆ նախագահի անունով վերանվանելու օրինագիծը,

• ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է Դոնալդ Թիամփի  սահմանած գլոբալ մաքսատուրքերը՝ սահմանափակելով լիազորությունները։

• Չինաստանը մեծացրել է ռուսական նավթի գնումները՝ Հնդկաստանի ներմուծման նվազման ֆոնին։

• Երևանում և մարզերում սպասվում է փոփոխական եղանակ՝ տեղումներ և ջերմաստիճանի բարձրացում։

Leave a Comment