Թիկնիզյանը մասնակցել է «Լիլի» դեմ հաղթական խաղին

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի առաջին մրցավեճում սերբական «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով կարևոր հաղթանակ է տարել ֆրանսիական «Լիլի» նկատմամբ:

Խաղի միակ գոլը առաջին խաղակեսի վերջնամասում խփել է պաշտպան Ֆրանկլին Տեբո Ուչեննան:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը սերբական թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 77-րդ րոպեին։

Հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում։ «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը 37-րդ րոպեին էմոցիոնալ պահվածքի համար պատժվել է դեղին քարտով:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին, Սերբիայում:

Leave a Comment