Քրիստինե Գրիգորյանի համեստ տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետևում է

Խաղաղության խորհրդի լիդեր-հիմնադիրների պատմական լուսանկարը յուրովի խորհրդանշում է Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում։ Հայաստանի արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանի համեստ տվյալներով ԱՄՆ-ը փոխնախագահ Վենսի հետևում կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Թրամփը կրկին հիշել է խաղաղության տժվժիկի իր հորինած պատմությունը՝ Իլհամի և Նիկոլի մասին. «Մեկը սենյակի մի ծայրում դրված աթոռին էր նստած, մյուսը՝ մյուս ծայրում դրվածի։ Ես ասացի. տղանե՛ր, կարող եք մոտենալ իրար։ Պարզ է, որ նրանք անհարմար էին զգում, որովհետև 33 տարի սpաnել են իրար։ Նրանք նստեցին միմյանց դիմաց և մեկ ժամ անց ունեցան խաղաղություն։ Դուք կարող եք հպարտանալ ձեզանով»։

Հ.Գ. Երբ նման հավաքներին լիդերները լուսանկարվում են հատակին նշված է լինում յուրաքանչյուրի տեղը։ Եվ սովորաբար արարաողակարգը այդ ամենը կազմակերպում է այնպես, որ բոլորը երևան, բոլորը մեկ առ մեկ կամ «հատիկ առ հատիկ»։

Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment