«Անհայտ պայմաններում չեն եկել, կառավարության վարած քաղաքականության պայմաններում են եկել»․ Էդմոն Մարուքյան

«Անհայտ պայմաններում չեն եկել, կառավարության վարած քաղաքականության պայմաններում են եկել»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Թե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ»։

Անհայտ պայմաններում չեն եկել, այս կառավարության վարած քաղաքականության պայմաններում են եկել: Իսկ այդ մասին մենք հազար անգամ խոսել ենք, բազմիցս զգուշացրել ենք, որ դա տեղի է ունենալու՝ նրանք գալու են…

Ի՞նչ նկատի ունի ադրբեջանցին, երբ տեսանյութում ասում է՝ «Աստված տա ամեն ինչ լավ լինի և մենք վերադառնանք»։ Նկատի ունի, որ հունիսի յոթի ընտրություններից հետո, եթե այս իշխանությունները մնան, իրենք կգան և կհաստատվեն մեր երկրում։ Կարո՞ղ է մի հայ գնալ Լեռնային Ղարաբաղ, և ասել՝ «Աստված տա լավ լինի, հետ վերադառնանք», իհարկե՝ ոչ»։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան

Leave a Comment