«Մեր պայքարը շարունակվում է. դա ՀՀ իշխանությունների որոշելիքը չէ». Աշոտ Դանիելյան

«Մեր պայքարը շարունակվում է. դա ՀՀ իշխանությունների որոշելիքը չէ». Աշոտ Դանիելյան

ԱՀ նախագահի պաշտոնակար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը ևս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է: Այսօր արցախյան շարժման 38-ամյակն է:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի հայտարարությանը, Դանիելյանն ասել է. «Նիկոլ Փաշինյանի ասածները չեմ ցանկանա մեկնաբանել: Մեր պայքարը շարունակվում է, մեր իրավունքների պայքարը շարունակվում է, դա մեկ մարդով կամ այսօրվա իշխանությունների որոշելիքը չէ, որ դադարում ենք պայքարել»:

Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից

Leave a Comment