Թրամփը տվյալներ կհրապարակի այլմոլորակայինների մասին

20 Փետրվարի, 2026

ԱՄՆ կառավարությունը կհրապարակի արձանագրություններ այլմոլորակայինների մասին, — այս մասին հայտարարել է Թրամփը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ նա ասել էր, որ Օբաման բացահայտել է գաղտնի տեղեկություններ, երբ պնդել է, որ գոյություն ունեն այլմոլորակայիններ։

«Չգիտեմ՝ դրանք իրական են, թե՝ ոչ»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը։

«Բայց ասում եմ ձեզ, որ նա բացահայտեց գաղտնի տեղեկատվություն: Նա չպետք է դա աներ: Նա մեծ սխալ է թույլ տվել»,-համոզված է Սպիտակ տան ղեկավարը։

«Ես երբեք այդ մասին չեմ խոսում։ Շատերն ասում են. շատերը դրան հավատում են»,-հավելել Է նախագահը։

Օբաման փետրվարի 14-ին տված հարցազրույցում պնդել է, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն։ «Դրանք իրական են, բայց ես դրանց չեմ տեսել»,-ասել է ԱՄՆ 44-րդ նախագահը:

 

Leave a Comment