Դատարանում Բագրատ Սրբազանի այսօրվա խոսքը պարզապես հիանալի էր, զորեղ ու արժանապատիվ։ Մեր Մայր Եկեղեցու հազարամյա ամբողջ իմաստությունն էր, որ հնչում էր դատարանի դահլիճում՝ որպես աներևույթ մի օրհնություն․ Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Կլանված լսում էի և վերջում նկատեցի, որ բաց թողած զանգեր ունեմ։ Պարզվեց՝ վերաքննիչ դատարանից է։ Պարզվեց՝ զանգել էին հայտնելու, որ դատավոր Կարեն Հովհաննիսյանը որոշել է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բանտային կալանքը մեր բողոքի հիման վրա փոխել տնայինի։
Հիշեցնեմ, որ Նարեկը դեռ գտնվում է հիվանդանոցում և անցնում հետվիրահատական բուժում։ Հավանաբար, դեռ մի քանի օր գտնվելու է հիվանդանոցում»,- նշել է նա։