Կալիֆոռնիայում փրկարարները գտել են ձնահոսքի հետևանքով անհետ կորած ութ դահուկորդների մարմինները

Փրկարարական թիմերը, որոնք որոնումներ են անցկացնում Կալիֆոռնիայի Թահո լճի հարակից տարածքում, հայտնել են, որ գտել են ութ դահուկորդների մարմինները, որոնք անհետ կորել էին ձնահյուսի հետևանքով: Այս մասին գրում է BBC-ն:

Վերջին անհետ կորած դահուկորդի որոնումները շարունակվում են, նա համարվում է մահացած, մամուլի ասուլիսում ասել է Նևադա շրջանի շերիֆ Շաննան Մունը:

Պաշտոնյաները հայտնել են, որ մահացածներից մեկը որոնողափրկարարական թիմերից մեկի անդամի ամուսինն էր, ինչը հետագա փրկարարական աշխատանքները «էմոցիոնալ առումով բարդացրել է»:

Տասնհինգ դահուկորդ փետրվարի 17-ին անհետ կորել էր ձնահոսքի պատճառով: Վեցը փրկվել են:

Leave a Comment