Ճկուն սկավառակներից մինչև հավերժություն. գիտնականները գտել են տվյալներն ապակու մեջ պահելու նոր եղանակ

Ճկուն սկավառակներից մինչև USB կրիչներ. կարևոր տվյալների անվտանգ պահպանումը մշտական ​​տեխնոլոգիական մարտահրավեր է։ Սակայն գիտնականները գտել են տվյալների պահեստավորման նոր տարբերակ՝ լազերային գրություն ապակու վրա․ գրում է Euronews-ը։

Չնայած տվյալների կենտրոնների և ամպային տեխնոլոգիաների շուրջ աղմուկին` դրանք կախված են կոշտ սկավառակներից և մագնիսական ժապավեններից, որոնք ունեն կյանքի սահմանափակ տևողություն։

Հետազոտողները պարզել են, որ տվյալներն ապակու մեջ պահելը կարող է լինել տեղեկատվությունն ապագա քաղաքակրթություններին փոխանցելու միջոց:

Քեմբրիջում Microsoft-ի գրասենյակի գիտնականները հայտնում են, որ գտել են հատուկ լազերի միջոցով գաղափարն իրականություն դարձնելու տարբերակ։ Համակարգն աշխատում է հատուկ լազերի միջոցով, որը կարող է բիթերի տեսքով տվյալները վերածել սիմվոլների խմբերի։

Լազերն ապակու վրա արձակում է լույսի փոքրիկ, գերճշգրիտ պայթյուններ։ Յուրաքանչյուր լազերային իմպուլս փոքր-ինչ փոխում է ապակին՝ հարվածի կոնկրետ կետում։ Այս փոքրիկ փոփոխությունները կոչվում են դեֆորմացիաներ՝ հիմնականում փոքր փոսիկներ կամ ապակու կառուցվածքի փոփոխություններ։ Յուրաքանչյուր փոքրիկ փոփոխություն կոչվում է վոքսել, որը կարծես եռաչափ «պիքսել» լինի։ Երկու միլիմետր խորությամբ ապակու մեկ կտորի մեջ հնարավոր կլինի պահել 4.84 տերաբայթ ծավալի տվյալ, որը մոտավորապես նույնն է, ինչ 2 միլիոն գիրք։

 

Leave a Comment