Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է Հայաստանից արտահանման և ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին որոշումը։
Ըստ կառավարության որոշման՝ սահմանվում է սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանման և ներմուծման արգելք՝ վեց ամիս ժամկետով։ Որոշման ընդունումը բխում է «Սնդիկի մասին» օրենքի պահանջներից և նպատակ ունի ապահովել մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը սնդիկի վնասակար ազդեցությունից։
