Անձնական հարաբերությունների միջամտելու իրական հնարավորություն պետությունը չունի. Սրբուհի Գալյանը՝ Աջափնյակի կրակոցների մասին

19 Փետրվարի, 2026

Շատ վատ է, որ մեր երկրում նմանատիպ դեպքեր մեր երկրում դեռ գրանցվում են։ Այս մասին կառավարության նիստից հետո ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Աջափնյակի կրակոցներին։

«Ամեն դեպքերում՝ հանցավորությունը մի այնպիսի երևույթ է, որը հատուկ է բոլոր ժամանակներին, բոլոր երկրներին և բոլոր մարդկանց »,-ասաց նա՝ ընդգծելով, որ մամուլում կարդացել է, որ անձնական հարաբերությունների, վիճաբանության արդյունք է;

«Անձնական հարաբերությունների միջամտելու իրական հնարավորություն պետությունը չունի։ Ամեն դեպքում՝ գործի քննությունը և բացահայտումը պետք է լինի բարձր արդյունավետությամբ»,-ասաց նա։

Leave a Comment