Հայտնի են «Նոա»-«ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի «Նոա»-«ԱԶ Ալկմար» առաջին հանդիպումը կսպասարկի Իսրայելը ներկայացնող մրցավարական անձնակազմը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Օրել Գրինֆելդը։ Նրա օգնականները կլինեն Ռոյ Հասանը և Իդան Յարկոնին, չորրորդ պաշտոնյան կլինի Գայ Լեյբովիցը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն իտալացի մրցավարներ Դանիելե Բար Նատանը և Էյթան Շմուելևիցը։

«Նոա» – «ԱԶ Ալկմար» հանդիպումը կկայանա այսօր՝ Հանրապետական մարզադաշտում։

Leave a Comment