Սա կոչվում է ձախողված պետության պատկեր, որը թշնամու կողմից զավթված է. Նաիրի Հոխիկյան

Նույն օրերի ընթացքում․

– ադրբեջանցիները անարգել գալիս են Հայաստան ու հանգիստ նկարվում Ամասիայում, զրուցում իրենց լեզվով, նույնիսկ ոստիկաններին դիմում։

– Երևանում մարդիկ իրար վրա են կրակում, վիրավորվում ու սպանվում են մարդիկ։

– Հայաստանի տարբեր դպրոցներում իշխանության հրահանգով հեռացնում են հայրենիքի համար կռվածների «Փառքի անկյունները»՝ համարելով, թե դրանք մեզ այլևս պետք չեն։

Սա կոչվում է ձախողված պետության պատկեր, որը թշնամու կողմից զավթված է։

Քիչ մնաց։ Թշնամու ողնաշարը կջարդենք։

Նաիրի Հոխիկյան, հանրային գործիչ

Leave a Comment