Հայ գրոսմայստերները պահպանում են առաջատարի դիրքերը Տաշքենդի միջազգային մրցաշարում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը առաջատար դիրք են զբաղեցնում Տաշքենդում ընթացող Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարում։

Masters շրջանային մրցաշարում Սարգսյանն ու Հակոբյանը 6 հնարավորից վաստակել են 4-ական միավոր և կիսում են 1-ին և 2-րդ տեղերը։ Հայ շախմատիստները երկու հաղթանակ են տարել` որևէ պարտություն չկրելով։

Հայաստանի չեմպիոն Մանուել Պետրոսյանը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը Al-Beruniy–ի շրջանակում անցկացվող Challengers մրցաշարում։

Futures մրցաշարում միջազգային վարպետ Արթուր Դավթյանը ևս կիսում է 1-ին և 2-րդ տեղերը ղազախ Ալդիյար Անսաթի հետ։

Նշենք, որ Al-Beruniy միջազգային մրցաշարն անցկացվում է չորս խմբերով՝ Masters, Challengers, Futures և Open։ Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը խաղում են Masters մրցաշարում, Արթուր Դավթյանը՝ Futures–ում, Մանուել Պետրոսյանը՝ Challengers–ում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment