Թենիս. Խաչանով Մէկ Դիրք Բարձրացաւ Դասաւորման Մէջ

Արհեստավարժ թենիսի միութիւնը («Էյ. Թի. Փի.») հրապարակեց այս շաբթուան տղոց թենիսի ընդհանուր դասաւորումը:

Հայազգի թենիսմեն Կարէն Խաչանով մէկ աստիճանով բարելաւեց իր դիրքը եւ այժմ կը գրաւէ 17-րդ դիրքը 2360 կէտերով:

Անցեալ շաբաթ Նետերլանտներու Ռոթերտամ քաղաքին մէջ տեղի ունեցած մրցաշարքին Կարէն Խաչանով հասած էր Բ. հանգրուան:

Դասաւորման պարագլուխի դիրքը կը գրաւէ 22 տարեկան սպանացի Քարըս Ալքարաս, որ 3 հազար կէտերու առաւելութիւն ունի Բ. դիրքը գրաւող իտալացի Եանիք Սինըրի վրայ: Վեթերան սերպ թենիսմեն Նովաք Ճոքովիչ կը գրաւէ երրորդ դիրքը:

Ստորեւ` առաջին 10 թենիսմենները.

ԿԷՏ ՏԱՐԵԿԱՆ
1.- Քարլոս Ալքարաս (Սպանիա) 13.150 22
2.- Եանիք Սինըր (Իտալիա) 10.300 24
3.- Նովաք Ճոքովիչ (Սերպիա) 5.280 38
4.- Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) 4.605 28
5.- Լորենցօ Միւզեթի (Իտալիա) 4.405 23
6.- Ալեքս Տը Մինաոր (Աւստրալիա) 4.250 26
7.- Ֆելիքս Օժէ-Ալիասիմ (Քանատա) 4.230 25 25
8.- Թէյլըր Ֆրից (Միացեալ Նահանգներ) 4.220 28
9.- Պրայըն Շելթըն (Միացեալ Նահանգներ) 4.050 23
10.- Ալեքսանտր Պուպլիք (Ղազախստան) 3.405 28

Աղջկանց Լաւագոյն 10 Թենիսվումըններու Դասաւորում.

ԿԷՏ ՏԱՐԵԿԱՆ
1.- Արինա Սապալենքա (Պիելոռուսիա) 10.870 27
2.- Իկա Շվիանթեք (Լեհաստան) 7.803 24
3.- Էլենա Ռիպաքինա (Ղազախստան) 7.523 26
4.- Քոքօ Կաֆ    (Միացեալ Նահանգներ) 6.423 21
5.- Ճեսիքա Փեկուլա(Միացեալ Նահանգներ) 5.888 31
6.- Ամանտա Անիսեմովա (Միացեալ Նահանգներ) 5.690 24
7.- Միրա Անտրէեւա (Ռուսիա) 4.786 18
8.- Ճասմին Փաոլինի (Իտալիա) 4.157 30
9.- Էլինա Սվեթոլինա (Ուքրանիա) 30 31
10.- Վիքթորիա Էմպոքօ (Քանատա) 3.246 19

Leave a Comment