Իրանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել դադարեցնել ուրանի հարստացումը և արտահանել իրենց պաշարների մի մասը, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
WSJ-ի փոխանցմամբ՝ իրանցի պաշտոնյաները տարածաշրջանային գործընկերների հետ քննարկումներում նշել են, որ կարող են համաձայնվել մինչև երեք տարի ուրանի հարստացումը դադարեցնել։ Ավելին, Թեհրանը քննարկում է իր պաշարների մի մասը «երրորդ կողմին, ինչպիսին է Ռուսաստանը», փոխանցելու հնարավորությունը։
Ավելի վաղ՝ Ժնևում անուղղակի միջուկային բանակցություններից հետո, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանը և Միացյալ Նահանգները փոխըմբռնման են հասել մի քանի հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ համաձայնությունները կարող են ներառվել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ապագա համաձայնագրի նախագծում։