NASA-ն Ալյասկայում գտնվող Poker Flat Research Range հարթակից արձակել է երկու գիտական հրթիռ՝ բևեռափայլերի էլեկտրական կառուցվածքն ուսումնասիրելու համար։
Առաջին՝ BADASS առաքելության հրթիռը ուսումնասիրել է «սև բևեռափայլերը»․ սա հազվադեպ երևույթ է, երբ էլեկտրոնները ոչ թե շարժվում են դեպի Երկիր, այլ դուրս են գալիս դեպի տիեզերք՝ առաջացնելով մութ հատվածներ լուսավոր բևեռափայլի մեջ։ Հրթիռը հասել է մոտ 360 կմ բարձրության և փոխանցել արժեքավոր տվյալներ։
Երկրորդ՝ GNEISS առաքելության երկու հրթիռները հավաքել են տվյալներ, որոնք թույլ կտան ստեղծել բևեռափայլերի ներսում էլեկտրական հոսանքների եռաչափ պատկեր։
Գիտնականները նշում են, որ բևեռափայլերի ուսումնասիրությունը կարևոր է, քանի որ դրանք կապված են գեոմագնիսական փոթորիկների հետ, որոնք կարող են խափանել արբանյակների աշխատանքը, կապը և նույնիսկ էլեկտրական համակարգերը Երկրի վրա։
