Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունները

Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները։ Դրանք կշարունակվեն նաև փետրվարի 18-ին։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Ուկրաինական պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը և այլք։

Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները։

Leave a Comment