Ակոպովա–Ռախմանին զույգը հաղթահարել է որակավորման փուլն Օլիմպիադայում

Ակոպովա–Ռախմանին զույգը հաղթահարել է որակավորման փուլն Օլիմպիադայում

16 փետրվարի 2026 – 10:30 AMT

PanARMENIAN.Net – Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին պարային զույգը հաղթահարել է որակավորման փուլն ու փետրվարի 16-ին հանդես կգա ազատ ծրագրով։

Գեղասահքի սպորտային պարերի կարճ ծրագրում զույգը հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքոԼ

Նրանք վաստակել են 66.27 միավոր՝ ընդգրկվելով 16 լավագույնների շարքում:

Ակոպովա–Ռախմանին զույգը հանդես է եկել «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո, չնայած Բաքվի բողոքներին, սակայն անվանումը չի նշվել՝ հայտարարվել է միայն հեղինակ Արա Գևորգյանի անունը:

Leave a Comment