Տղամարդը կրակել և սպանել է իր երեխաներին. մանրամասներ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լվովի մարզում հայտնաբերվել են երկու անչափահասների և նրանց հոր մարմինները, հաղորդում է Strana.ua-ն՝ հղում անելով տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկիին։

Դեպքը տեղի է ունեցել Զոլոչևի շրջանի Ստանիսլավչիկ գյուղում։

Հետաքննիչների տվյալներով՝ տղամարդը որսորդական հրացան է օգտագործել իր 13 և 15 տարեկան երեխաներին կրակելու համար։

Տղամարդու մարմինը նույնպես հայտնաբերվել է դեպքի վայրում։ Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել։

Թարգմանությունը՝ Past.am

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment