Տանիքի ձյունը՝ մահվան պատճառ․ ՌԴ-ում երկու մահ է գրանցվել, մեկը՝ երեխա

Ռուսաստանում շենք-շինությունների տանիքներին կուտակված մեծ քանակությամբ ձյունը մահերի պատճառ է դառնում․ գրում են ռուսական աղբյուրները։

Ողբերգական դեպքերից մեկը գրանցվել է Խանտի-Մանսիական ինքնավար մարզում։ Հոկեյի մարզասրահի տանքիից թափված ձյան հետևանքով մահացել է 12-ամյա երեխա։

Մյուս դեպքը գրանցվել է Տամբովի շրջանի Կոտովսկ քաղաքում։ Ըստ РИА Новости-ի՝ 71-ամյա տղամարդը մահացել է ոչ թե ձնահյուսի, այլ ձյան առատությունից ճկված տանիքի պոկվելու հետևանքով։

Leave a Comment