Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը

Սոնա Աղեկյանը գրում է. «Սա ի՞նչ ուղերձ է մեզ՝ հայերիս.

Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը, ո՞վ է պատասխանատու առ այն, որ մեր հայրենիքի հանգստավայրերը վերածվում են քաղաքական ցուցադրական հյուրընկալության հարթակների…

Խաղաղություն չեն կառուցում միակողմանի զիջումներով ու լռությամբ։ Խաղաղություն կառուցվում է հավասարության, հստակ պահանջների և ազգային շահի անզիջում պաշտպանության հիման վրա։

Ծաղկաձորի այս հյուրանոցում են հանդիպել հայ-ադրբեջանցի քաղհասարակության անդամները ( երեկ էին էկել դրանք)չգիտեմ ով ինչպես, բայց ինձ համար տարօրինակ է թե՛ հյուրանոցի ճարտարապետական տեսքը, և թե՛ ո՞նց կարող են Արևմտյան Ադրբեջան փափագող, մեր ռազմաքաղաքական վերնախավին ցմահ դատապարտածների ներկայացուցիչներին մեծ շուքով ընդունել և պահել մեր հայրենիքի գեղատեսիլ վայրերից մեկում՝ էլ ավելի գրգռելով անհագուրդ գիշատչի ախորժակը և որ ամենակարևորն է՝ ի՞նչ օրակարգով են հանդիպել քաղհասարակության հայ ներկայացուցիչները իրենց «կիրթ և կառուցողական» ադրբեջանցի գործընկերների հետ, ինչո՞ւ է գաղտնի պահվում այս հանդիպման օրակարգը։

Միգուցե արդեն «Արևմտյան Ադրբեջան» են դարձրել մեր երկիրը…»:

Leave a Comment