Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հետ առանձին հանդիպումների ժամանակ, այլ հարցերի շարքում, քննարկել է նաև ուկրաինական ճգնաժամը, հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Փետրվարի 13-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Վան Ին առանձին հանդիպումներ ունեցավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ այս հանդիպումների ընթացքում կողմերը, մասնավորապես, մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։