14 Փետրվարի 2026, 19:00
Սևաստոպոլում տեղի է ունեցել «Քանի դեռ հիշում եմ, ապրում եմ» խորագրով հուշ-երեկո՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին։
Համերգային ծրագրի ընթացքում հնչել են կոմպոզիտորի հայտնի ստեղծագործությունները՝ «Գեղեցկության թագուհին», «Երկրի լավագույն քաղաքը», «Հարսանիք», «Նոկտյուրն», «Շնորհակալ եմ քեզ»։
Բաբաջանյանի երգերը կատարել են Պյոտր Սմեկոդուբը և Սևաստոպոլի վաստակավոր արտիստուհի Աննա Կաչալովան։