Սիմեոնեն ծաղրել է Յամալին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին հանդիպման ընթացքում փորձել է սադրել «Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալին։ Այս մասին հայտնում է հեղինակավոր Marca պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մադրիդյան թիմը հաղթելիս է եղել 3։0 հաշվով։ Սիմեոնեն ցուցադրական ժեստ է արել կատալոնական ակումբի 18-ամյա հարձակվողի ուղղությամբ՝ բարձրացնելով երեք մատը և դրանով իսկ ընդգծելով իր թիմի առավելությունը։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր «Ատլետիկոյի» վստահ հաղթանակով՝ 4։0 հաշվով։

Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 3-ին Բարսելոնայում։

Leave a Comment