Մենք որոշել ենք Ռուսաստանի հետ ուղիղ հաղորդակցության ուղի հաստատել. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ հաղորդակցության ուղի հաստատելու որոշման մասին։

«Ուկրաինայի հարցով կարելի է բանակցություններ վարել առանց Եվրոպայի։ Բայց դա խաղաղություն չի բերի։ Դրա համար մենք որոշել ենք Ռուսաստանի հետ ուղիղ հաղորդակցության ուղի հաստատել։ Մենք այդ խնդրի լուծման մի մասն ենք լինելու։ Եվ երբ մենք հասնենք Ուկրաինայում պատերազմի ավարտին, մենք պետք է սահմանենք Ռուսաստանի Դաշնության հետ համակեցության կանոնները՝ հաշվի առնելով մեր անվտանգության շահերը։ Մենք պետք է պատրաստ լինենք նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել դա»,- Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է Մակրոնը:

Նա շեշտել է, որ Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության շուրջ բանակցությունները պետք է իրականացվեն հենց եվրոպացիների մասնակցությամբ։

«Մեր աշխարհագրությունը չի փոխվի։ Մենք Ռուսաստանի հետ նույն տեղում ենք ապրելու, և ես չեմ ուզում, որ այդ բանակցությունները կազմակերպվեն ուրիշի կողմից»,- հայտարարել է նա։

Leave a Comment