Վաղն էլ կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, սահմանադրությունը խորընդոտ չէ․ էկոնոմիկայի նախարար

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանի կարևոր կետերը` համառոտ․

  • Մեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ պայմանագիրը կնքելու համար, վաղն էլ կարող ենք ստորագրել։
  • Սահմանին զինվորներ այլևս չեն զոհվում, հիմնականում ԱՄՆ ներգրավածությամբ մեծ ներդրումային ու ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում ՀՀ-ում, որոնք Հայաստանի տնտեսական զարգացման ու տարածաշրջանում տևական խաղաղության ամենամեծ երաշխիքն են։
  • Որպես Աժ պատգամավորի թեկնածուներ՝ բոլոր քաղաքական ուժերն ու անհատները մեր մրցակիցներն են, բացի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն, քանի որ նա չի կարող դառնալ պատգամավոր։
  • ՀՀ Սահմանադրության և ընտրական օրենսգրքի մեջ ամեն ինչ հստակ գրված է․ այդ մարդը չի կարող դառնալ ԱԺ պատգամավոր և վարչապետ։ Այդ թեման փակ է, վերջ։
  • Մենք չենք կարող առաջադրել ԱՄՆ նախագահի թեկնածու, բայց Ռոբերտ Քոչարյանի թոռները կարող են, քանի որ նրանք ծնվել են ԱՄՆ-ում։
  • Մենք պրոբլեմ չունենք, եթե ՌԴ-ն կարող է երկաթուղու մասով ներդրում անել, թող անի։

Leave a Comment