Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից։

Ինչպես հայտնի է դարձել Mundo Deportivo պարբերականին, 37-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն», Ստամբուլի «Ֆեներբահչեն», իտալական «Միլանը», ամերիկյան «Չիկագո Ֆայրը», ինչպես նաև Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբ, որի անունը չի նշվում։

Լեհ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։

Լևանդովսկին կատալոնական ակումբում է 2022 թվականի հուլիսից։

Leave a Comment