Փաստորեն՝ Նիկոլը պատրաստվում է ՌԴ-ին զրկել ռազմավարական վերահսկողության ևս մեկ լծակից: Ընդ որում՝ շատ հավանական է, որ կոնցեսիոն կառավարման իրավունքներ շնորհվեն այնպիսի երկրի, որի միջոցով նույն Թուրքիան կամ Ադրբեջանը կկարողանան անուղղակիորեն տնօրինել ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղին այնպես, ինչպես անելու են դա TRIPP-ի դեպքում:
Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ կարող է անել Նիկոլը, եթե Մոսկվան մերժի նրա «լուսավոր» գաղափարը: Հայաստանը կարող է գնալ պայմանագրի միակողմանի կամ հարկադիր խզման, որի հետևանքով ՌԴ-ն կարող է այնպիսի տնտեսական պատժամիջոցներ կիրառել մեր դեմ, որ ոչ մեկին քիչ չթվա. լծակներ ունեն:
Նիկոլը մտադիր է գնալ հերթական արկածախնդրության միայն երկու բանի համար՝ նախ՝ սեփական իշխանութան պահպանման, ապա՝ թուրք-ադրբեջանական շահերի երաշխավորման՝ ի հաշիվ հայության ազգային շահերի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: