Օլիմպիական ավանում անվճար պահպանակները սպառվել են

Օլիմպիական ավանում անվճար պահպանակները սպառվել են

Ձմեռային Օլիմպիական խաղերի ավանի մարզիկների համար նախատեսված անվճար պահպանակները սպառվել են մրցույթի մեկնարկից ընդամենը երեք օր անց: Այս մասին փետրվարի 12-ին հայտնել է La Stampa թերթը՝ վկայակոչելով խաղերի մասնակիցներից մեկին։ 

Կազմակերպիչները հայտնվել են բավականին անհարմար վիճակում և խոստացել են նոր խմբաքանակ, սակայն ժամկետները դեռևս անհայտ են, հաղորդում է La Stampa-ն։

Համեմատության համար, 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում մարզիկներին բաժանվել է 300․000 պահպանակ։

Այս ավանդույթը գոյություն ունի 1988 թվականից և ընդհատվել է միայն մեկ անգամ՝ Տոկիոյի 2020 թվականի խաղերում, COVID-ի պատճառով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment