Դոկտո՛ր ջան, դու սրանց նմաններին վաղուց գիտես, դիմացել ես, դիմադրել ու հաղթահարել. Աշոտյան

«Դոկտո՛ր ջան, դու սրանց նմաններին վաղուց գիտես, դիմացել ես, դիմադրել ու հաղթահարել։ Սա էլ կանցնի։ Կողքիդ եմ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Երեք սենյակներում է խուզարկություն կատարվել տնօրենի՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանի, բուժական գծով փոխտնօրենի ու ֆինանսական գծով փոխտնօրենի։ Իրավապահներն առգրավել են գլխավոր հաշվապահի ու փոխտնօրենի համակարգիչները։

Leave a Comment