Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է մեքենաների տարհանման խնդրին՝ նշելով, որ անցած տարվա կտրվածքով եղել են բողոքներ դրանց մասին չծանուցելու վերաբերյալ։
«Սակայն ունեցել ենք իրավիճակ ժամանակահատվածային առումով, երբ որ պարեկային ծառայողները ողջամտորեն չեն կարողացել իդենտիֆիկացնել վարորդի և զանգի միջոցով, բայց ընթացիկ տարում անընդհատ տարբեր դեպքերով իրազեկումներ ենք իրականացնում ծառայողների շրջանում, որպեսզի նմանատիպ դեպքեր իսպառ բացառվեն»,-ընգծել է նախարարը։
