
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիությանը կոչ է արել Եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ դիրքորոշում մշակել Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք՝ եվրոպացիներս, նույնպես քննարկման հարցեր ունենք, ուստի մենք պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ։
Դա անհրաժեշտ է արդեն հիմա պատրաստել եվրոպական մակարդակով, որպեսզի անհրաժեշտ պահին պատրաստ լինենք Ռուսաստանի հետ քննարկումներին»,-ասել է նա ԵՄ երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով։