Արհեստական ​​բանականության ոլորտի առաջատար մասնագետներն ազատվել են աշխատանքից՝ դրա զարգացման աճող ռիսկերի պատճառով․ Axios

OpenAI-ի, Anthropic-ի և այլ հետազոտական ​​կենտրոնների արհեստական ​​բանականության (ԱԲ) առաջատար մասնագետները հրաժարական են տվել՝ ի նշան կորպորատիվ կառավարման ենթադրյալ անփութության դեմ բողոքի, որը հաշվի չի առել մարդու կյանքում ԱԲ-ի չափազանց ինտեգրման ռիսկերը, հայտնում է Axios-ը։ 

Փորձագետները նշում են ԱԲ-ի զարգացման աճող ռիսկերը՝ այն անվանելով «էկզիստենցիալ սպառնալիք», ինչը, մասնավորապես, ընդունում են նաև տեխնոլոգիական հսկաները։ Anthropic-ը հրապարակել է զեկույց, որում ասվում է, որ ԱԲ-ն պոտենցիալ կերպով կարող է օգտագործվել ծանր հանցագործությունների նախապատրաստման համար, ներառյալ քիմիական զենքի ստեղծումը։ Որպես ևս մեկ վտանգ վերլուծաբանները նշել են ԱԲ-ի ինքնավար աշխատանքը, այսինքն՝ առանց մարդու միջամտության, որի արդյունքները կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ։

Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել էր, որ Նյու Յորքի ֆոնդային բորսայում ծրագրային ապահովում մշակող ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրում ներդրողների այն մտավախությունների պատճառով, որ արհեստական բանականությունը մոտ ժամանակներս կփոխարինի վճարովի ծրագրային ապահովման գործառույթների մեծ մասին։

Leave a Comment