
Այսօր առավոտյան փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ իրավապահները խուզարկում են “Իզմիրլյան” ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը:
Քիչ անց Քննչական կոմիտեից մանրամասնեցին.
“Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարվում են քննչական գործողություններ»:
Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ քրեական վարույթը նախաձեռնվել է հարկեր տուրքեր թաքցնելու, փողերի լվացման դեպքի առթիվ։