Ցամաքային ճանապարհով ադրբեջանցիներ են եկել Հայաստան՝ առաջին անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո

Առաջին անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո ցամաքային ճանապարհով ադրբեջանցիներ են եկել Հայաստան

Ադրբեջանի քաղհասարակության անդամները փետրվարի 13-14-ը կմասնակցեն «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացելիք երկկողմ կլոր սեղանին։

Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ 

📎Ադրբեջանի քաղհասարակության անդամները Հայաստան էին եկել նաև 2025թ–ի հոկտեմբերին` օդային ճանապարհով։

Leave a Comment