«Մարտի 1»-ի գործով մեղադրանքներ են առաջադրվել Ռոբերտ Մելքոնյանին և Վալերի Օսիպյանին

«Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, հաղորդում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Հակակոռուպցիոն կոմիտեին:

«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ, փոխանցել են Հակակոռուպցիոնից:

«Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց», – հայտնել են գերատեսչությունից:

Leave a Comment