
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների տոնը: Սուրբեր, որոնք իրենց անմահ գործով եւ անուններով միշտ ներկա են։ «Նորահրաշ» Սուրբեր, որ շարականագրի բնութագրմամբ կանգնեցին «արիաբար ըմդդէմ մահու»՝ քաջաբար և խոհեմաբար։
Այսօր նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Անվանակոչության օրն է, քանզի Վարդանանց անկոտրում քաջերից էր աննահանջ Գարեգին իշխանը։
Վեհափառ Տեր, Արագածոտնի թեմի հոգևորականաց դասը և հավատացյալ ժողովուրդը որդիական սիրով, հավատարմությամբ և աղոթքով շնորհավորում են Ձերդ Վեհափառությանը Անվանակոչության տոնի առիթով:
Այս օրերին, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կանգնած է փորձությունների և մարտահրավերների առաջ, առավել տեսանելի է Ձեր Հայրապետական առաքելության ծանրությունն ու կարևորությունը։ Ձեր խաղաղ, բայց հաստատուն առաջնորդությունը, եկեղեցապահ հավատքը և ազգային պատասխանատվության գիտակցումը գոտեպնդում են հավատացյալ ժողովրդին և պահում Սուրբ Եկեղեցու միասնությունը։
Մենք վստահ ենք, որ փորձությունների միջով անցնող Եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ և ճշմարտության մեջ հաստատակամ մնալով։ Այս ճանապարհին Ձեր ծառայությունն ու Հայրական ներկայությունը մեզ համար դառնում են հենարան:
Թող Տերը առավել զորացնի Ձեզ Իր շնորհներով, պարգևի առողջություն, երկարամյա խաղաղ ծառայություն, որպեսզի Ձեր հայրական օրհնության ներքո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակի իր առաքելությունը՝ որպես մեր ժողովրդի հոգևոր տուն, ուժի և հավատքի աղբյուր։
Աղոթքով և որդիական խոնարհությամբ Արագածոտնի թեմ