ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցը՝ Երևան և Բաքու, նոր փուլ է բացել Հարավային Կովկասում ձևավորվող աշխարհաքաղաքական գործընթացներում։ Հայաստանում և Ադրբեջանում հնչած հայտարարությունները, ստորագրված փաստաթղթերը և արված շեշտադրումները առաջացրել են բազմաթիվ հարցեր՝ ուժերի հավասարակշռության, ռազմավարական գործընկերությունների, էներգետիկ և տրանսպորտային նախագծերի, ինչպես նաև անվտանգության երկարաժամկետ երաշխիքների վերաբերյալ։
Արդյո՞ք Վաշինգտոնը փորձում է վերաձևակերպել իր դերակատարությունը տարածաշրջանում, ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ ամերիկյան նոր նախաձեռնությունները Հայաստանի համար՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների, սահմանազատման գործընթացի և տնտեսական զարգացման տեսանկյունից և արդյո՞ք խոսքը գնում է երկարաժամկետ ռազմավարության, թե քաղաքական պահի թելադրած ակտիվության մասին. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։