Եթե Գրենլանդիան ռազմականացվի և Ռուսաստանի դեմ գործողություններ ձեռնարկվեն, Մոսկվան կձեռնարկի համապատասխան ռազմատեխնիկական միջոցներ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Իհարկե, եթե Գրենլանդիան ռազմականացվի և այնտեղ ստեղծվեն Ռուսաստանի դեմ ուղղված ռազմական հնարավորություններ , մենք կձեռնարկենք համապատասխան հակազդեցություններ, այդ թվում՝ ռազմատեխնիկական», – ասել է Լավրովը։