Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին վերջին հայտարարությունը որակել է որպես «Եվրոպայի արթնացման» նշան։
«Եվրոպան արթնացավ և սկսեց ազդանշաններ ուղարկել», – ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև ռազմավարական երկխոսությունն արդեն հասունացել է, և Մոսկվան պատրաստ է սկսել այն՝ սպասելով Վաշինգտոնի պատրաստակամությանը։
«Ռազմավարական երկխոսությունը Թրամփի վարչակազմի հետ դեռ չի սկսվել, մենք դրան պատրաստ ենք, նրանք դեռ մտածում են, հասունանում են, բայց մենք միշտ բաց ենք նման երկխոսության համար։ Այն հասունացել է», – ասել է Լավրովը։
