Կրեմլը ակնկալում է Հայաստանի հետ համագործակցության շարունակականություն ԵԱՏՄ-ի շրջանակներում. Պեսկով


Միջազգային


Ռուսաստանը ակնկալում է Հայաստանի հետ համագործակցության շարունակականություն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեզ և Հայաստանին միավորում են ինտեգրացիոն նախագծերը՝ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ): Դժվար թե որևէ մեկը վիճարկի ԵԱՏՄ-ի դերը երկրի տնտեսական զարգացման բարձր տեմպերի պահպանման գործում: Այս դերը ակնհայտ է: Եվ մենք հույս ունենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի Հարավային Կովկաս կատարած այցը։

ԱՄՆ փոխնախագահը Բաքու է ժամանել երեքշաբթի օրը՝ Երևան այցելելուց հետո: Փետրվարի 10-ին նա բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի արդյունքում երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ:

 


Leave a Comment