Կարգալույծ արված 2 հոգևորականների` Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի` Մայր Աթոռի դեմ հայցադիմումները վերադարձվել են։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումները հայցվորներին են վերադարձվել թերությունների պատճառով։ Առկա թերությունները վերացնելու համար եռօրյա ժամկետ է տրամադրվել. հայտնում է News.am-ը:
Նման որոշում կայացրել են դատավորներ Սիմա Աբովյանը և Պարգև Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը պահանջում են Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշումն անվավեր ճանաչել և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։