Ըստ Պեսկովի՝ Մոսկվան ավելի մատչելի և որակով ԱԷԿ կարող է կառուցել

Ըստ Պեսկովի՝ Մոսկվան ավելի մատչելի և որակով ԱԷԿ կարող է կառուցել

Դմիտրի Պեսկովը խոսել Երևանի և Վաշինգտոնի միջև միջուկային համագործակցության մասին։

«Ինչ վերաբերում է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցությանը, այնտեղ կան հին խորհրդային օբյեկտներ, որոնք, իհարկե, խորհրդային և ռուսական նախագծի օբյեկտներ են։ Այստեղ Ռուսաստանն, անշուշտ, ավելի մեծ կոմպետենցիաներ և ավելի մեծ մրցունակություն ունի», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Նա հավելել է, որ, որպես միջուկային ոլորտում աշխարհի ամենաառաջադեմ երկիր, Ռուսաստանը կարող է դիմակայել միջազգային մրցակցության ամենաբարձր մակարդակին, եթե նման մրցակցություն պահանջվի իր գործընկերների կողմից։

«Ռուսաստանը կարող է առաջիկա տարիներին ապահովել ավելի լավ որակ՝ ավելի քիչ գումարով», – ասել է Պեսկովը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment