CNN. Նեթանյահուն ցանկանում է Թրամփի հետ քննարկել Իրանի դեմ հնարավոր գործողությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները այս շաբաթ Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով Իսրայելում իր աղբյուրներին։

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է այս շաբաթ Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Իրանի դեմ հնարավոր ռազմական տարբերակները, քանի որ Իսրայելը պատրաստվում է իրավիճակի, եթե ԱՄՆ-Իրան բանակցությունները ձախողվեն», – հաղորդել է հեռուստաալիքի կայքը՝ հղում անելով երկու իսրայելական աղբյուրների։

Leave a Comment