11 փետրվարի 2026 – 12:57 AMT
PanARMENIAN.Net – Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի անդամ Սևակ Խաչատրյանը ֆեյբուքյան իր էջում գրել է, որ վաղ առավոտից Վաղարշապատում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր քաղաքացիների նկատմամբ:
Ըստ նրա տվյալների՝ առնվազն 5 մարդ է ձերբակալվել։
Իրավապահ մարմինները հարցի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեն հրապարակել: